Հասարակություն Տեսանյութեր 

Լսեցի՞ր, պապա է ասել. երբ ծանր վիրավորում ստացած զինվորն ասում է առաջին բառը կամ հարցին պատասխանում՝ լավ /Տեսանյութ/

analitik.am

 

«Լսեցի՞ր, այսօր պապա է ասել». Զինվորի տան աշխատակիցներն անմիջապես մեկը մյուսին հայտնում են ուրախ լուրը, երբ ծանր գանգուղեղային վնասվածքից հետո զինվորն ասում է առաջին բառը կամ «ինչպե՞ս ես» հարցին պատասխանում՝ լավ եմ:

Գանգուղեղային վնասվածքներով տղաներից ոմանք կլման դժվարություններ են ունենում, մյուսները՝ արտասանության հետ կապված, երրորդը գուցե դժվարանա տվյալ պահին անհրաժեշտ բառը հիշել:

Զինվորի տան լոգոպեդ Անի Մանուկյանը մեծ համբերությամբ ու հոգատարությամբ զինվորներին օգնում է գտնել մոռացված խոսքերը, արտաբերել ամենասիրած արտահայտությունները: Կարևորը, որ ի վերջո, նրանք կարողանան խոսքով արտահայտել այն, ինչ իրենց մտքում ու սրտում է։

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից