Իրավական 

Այս պահի դրությամբ «Իրավական ուղի» ՀԿ-ն ընտրական իրավունքի պաշտպանության նպատակով ՀՀ դատարաններ է դիմել Արցախից տեղահանված 27 քաղաքացիների համար

analitik.am

 

«Իրավական ուղի» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը շարունակում է իրավաբանական օգնություն ցուցաբերել 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետությունից տեղահանված մեր հայրենակիցներին, որոնց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հրաժարվում է ընդգրկել ընտրողների ցուցակում՝ 2021թ․ հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։

Այս պահի դրությամբ «Իրավական ուղի» ՀԿ-ն ընտրական իրավունքի պաշտպանության նպատակով ՀՀ դատարաններ է դիմել Արցախի Հանրապետությունից տեղահանված 27 քաղաքացիների համար։ Նշված խնդրով մեզ կարող եք դիմել՝ այցելելով ք․ Երևան, Ամիրյան 4/6 հասցե, մինչև 2021թ․ հունիսի 18-ը ներառյալ։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060 60 19 48 հեռախոսահամարին։

«Իրավական ուղի» ՀԿ

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից