Գլխավոր Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանի մուրճը սառը զե՞նք է համարվում. Ոստիկանության պարզաբանումը

analitik.am

 

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ մուրճ նվեր ստացավ, որն այդ պահից սկսած պահում է իր մոտ՝ որպես պողպատե մանդատի խորհրդանիշ:

Analitik.am-ը դիմել է ոստիկանություն՝ պարզելու համար արդյո՞ք մուրճը համարվում է սառը զենք: Արդյո՞ք թույլատրվում է մուրճով զբոսնել:

Եթե կա հատուկ չափ, որը գերազանցելու դեպքում արգելվում է մոտը մուրճ ունենալ, ի՞նչ չափից սկսված չի կարելի մուրճը ձեռքին լինել հանրության մեջ:

Ոստիկանությունից մեզ հայտնել են, որ ՀՀ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» օրենքի 1-ին հոդվածի գ կետով  սահմանվում է «սառը զենք» հասկացողությունը։

Ստորև ներկայացնում ենք օրենքի այն կետը, որին հղում է անում ոստիկանությունը.

«գ) սառը զենք՝ մարդու մկանային ուժի օգնությամբ, օբյեկտի հետ անմիջական շփման ժամանակ այն խոցելու համար նախատեսված զենք»:

 

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից