Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը խոստացավ դիտարկել Դավիթ Մաթևոսյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու հարցը

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանն այցով Մեղրիում է: Այստեղ նրան մոտեցավ մի քաղաքացի, ով խոսեց Դավիթ Մաթևոսյանի մասին՝ նշելով, որ վերջինս արժանի է Ազգային հերոսի կոչմանը:

Փաշինյանը նշեց, որ Մաթևոսյանն իր ընկերն է, նրա մահանալուց մի քանի օր առաջ հանդիպում են ունեցել: Իշխող ուժի ղեկավարն ասաց, որ Մաթևոսյանն արժանի է բարձրագույն կոչմանը՝ խոստանալով դիտարկել հարցը:

Նշենք, որ խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից, քաղաքական գործիչ Դավիթ Մաթևոսյանին, ով ծնվել է հենց Մեղրիում:

Մաթևոսյանը զոհվեց 2020 թվականի հոկտեմբերի 23-ին Ադրբեջանի ծավալած լայնամասշտաբ պատերազմի ժամանակ:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից