Քաղաքականություն 

Ինչ հռչակագիր են ստորագրել Էրդողանն ու Ալիևը Շուշիում

analitik.am

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում ստորագրել են «Շուշիի հռչակագիր» կոչվող մի փաստաթուղթ։

Այն ստորագրելուց հետո Էրդողանը հայտարարել է, որ «Շուշիի հռչակագրում» հղում է կատարվում 100 տարի առաջ ստորագրված Կարսի պայմանագրին։

Հռչակագրում մասնավորապես ասված է․

«Կողմերը, բազմակողմանի ուսումնասիրելով Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների զարգացման և խորացման հեռանկարները, հայտարարում են․

Ադրբեջանը բարձր է գնահատում այն աջակցությունը, որը Թուրքիան ցուցաբերել է Հայաստանի 30-ամյա բռնազավթմանը վերջ տալու և տարածքների ազատագրելու հարցում։ Կողմերը շեշտում են, որ կարևոր է Թուրքիայի մասնակցությունը ազատագրված տարածքներում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեությանը»։

Էրդողանը նաև հայտնել է առաջիկա ամենասեղմ ժամկետներում Շուշիում կբացվի թուրքական գլխավոր հյուպատոսություն։

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից