Քաղաքականություն 

Այդ ծաղիկ խոնարհողը երկար տարիներ ինչ հայհոյանքներ ասես իր թերթում չէր գրում Վազգեն Սարգսյանի մասին․ Ռոբերտ Քոչարյան

analitik.am

Զինվոր տղաս առաջարկում է, կլինի երկրի ղեկավար ընտրելու ժամանակ ինչ-որ ձևաչափ, որ մարդիկ թեստ լրացնեն նոր թույլ տան  թեկնածություն առաջադրել ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին Արարատ քաղաքում դիմելով «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ասաց քաղաքացիներից մեկը։

Երկրորդ նախագահը այս պայմաններում առաջարկում է սկսել հոգեբուժական կլինիկաներից տեղեկանքների տրամադրումը։

Երկրորդ նախագահի խոսքով, այն, ինչ այժմ տեղի է ունենում երկրում, լիովին հիշեցնում է «Հիվանդասենյակ № 6»-ը:

Քաղաքացին շարունակեց խոսքը. «Երեկ մեր քաղաքում պղծվեց մի մարդու արձան, որը ազատագրել է Արցախը, և մի մարդ, որը Արցախը հանձնել է, իրեն վերապահեց այդ իրավունքը և ծաղիկ խոնարհեց»։

«Այդ ծաղիկ խոնարհող մարդը երկար տարիներ  ինչ հայհոյանքներ ասես իր թերթում չէր գրում Վազգեն Սարգսյանի մասին։ Մենք ունենք անբարոյականության, ստի մի աշխարհ։ Սրանից հետո դասակարգման համարա ժամանակ  է պետք լինելու»,- ի պատասխան ասաց Ռոբերտ Քոչարյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից