Միջազգային Քաղաքականություն 

Բայդենը ժամանել է Ժնև, որտեղ վաղը կկայանա ռուս-​ամերիկյան գագաթնաժողովը

analitik.am

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ժնևում, որտեղ վաղը՝ հունիսի 16-ին, կկայանա նրա և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, փոխանցում է The Guardian-ը։

Ինչպես նշում է պարբերականը, Ջո Բայդենն այժմ բանակցություններ է վարում Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ։

Ընդ որում, լրագրողների հարցին՝ պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, Բայդենը պատասխանել է. «Ես միշտ պատրաստ եմ»։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ավելի վաղ հայտնել էր, որ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռազմավարական կայունության, COVID-19-ի հակազդեցության, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրները, այդ թվում՝ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից