Միջազգային Քաղաքականություն 

«Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական նախագծին»․ Էրդողան

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո նրա հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ «Թուրքիան աջակցում է Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական նախագծին», գրում է minval.az-ը։

«Մենք շատ կարևոր ենք համարում Զանգեզուրի միջանցքի մասին ադրբեջանական նախագիծը և աջակցում ենք դրան»,- հայտարարել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ «այդ նախագծի իրականացումը նոր ընդհանուր միջանցք կբացի արևելքից դեպի արևմուտք, որից կկարողանան օգտվել բոլոր ցանկացողները»։

Նշենք, որ Շուշիում տեղի է ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ թուրք-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը. մասնավորապես ստորագրվել է Շուշիի հռչակագիրը:

«Այսօր մենք ոչ միայն խոսում ենք Զանգեզուրի միջանցքի մասին, որը ճանապարհային և երկաթուղային ճանապարհով կապելու է Ադրբեջանը և Թուրքիան, այլ նաև գործնական գործողություններ ենք իրականացնում»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը:

Ըստ Ալիևի` ստորագրված փաստաթուղթը հստակ դրույթներ է պարունակում Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ:

«Հռչակագիրը հիմնված է Կարսի պատմական պայմանագրի վրա: Այն վերաբերում է համագործակցության տարբեր ոլորտներին», - բացատրել է նա` հավելելով, որ դաշնակցության վերաբերյալ այս հռչակագիրն ամենաբարձր մակարդակին է բարձրացնում Բաքվի ու Անկարայի հարաբերությունները:

Իլհամ Ալիևն ասել է, որ Շուշիի հռչակագրում շոշափվում են երկու երկրների միջև պաշտպանական ոլորտում փոխօգնության խնդիրները:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից