Քաղաքականություն 

Տո ստի հերն անիծեմ, թե էդքան զոհ ունենք. Արարատ Միրզոյանը՝ 5000 զոհ ունենալու մասին․ News.am

analitik.am

Այս ընթացքում այդ մարդիկ, որոնք կերտել էին այդ ճահիճը, 2018–ից ապրիլից սկսած, ատամները կռճտացնելով, պռոշները կծելով անհամբեր սպասում էին, թե որտեղ ենք մենք սայթաքելու,  ձախողելու։ Այս մասին այսօր՝ հունիսի 15–ին, Կապանում ամփոփիչ հանրահավաքի ժամանակ, հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Լավ էլ գիտեին, որ պատերազմ է լինելու, կհիշեք, առաջին օրվանից ասում էին, որ հողերը տալու են, գիտեին, որովհետեւ իրենք էին սարքել եւ հիմա այդ մարդիկ ցնծում են այս պատերազմի ավարտից, որովհետեւ սրբապիղծ են։ Սա նրանց համար մի առիթ է վերադարձնելու իրենց գիշատիչների իշխանությունը Հայաստանում, ոնց որ եկել էին 1998–ին իշխանության, առիթ դարձնելով Ղարաբաղը, նույն ձեւով ուզում են հիմա գան, բայց իրենք միայն իրենց գրպանի մասին են մտածում»,– հայտարարեց Արարատ Միրզոյանը։

ԱԺ նախագահը անդրադառնալով գերիների թվին, ասաց.

«Պատկերացնո՞ւմ եք, ասում են՝ 5000  զոհ ունենք, լավ ինչքա՞ն սրբապիզծ պիտի լինի մարդ, էդ հազարը տենց քիչ է հա՞, տալիս եք, 4000 քի՞չ է, մի հատ էլ ասում եք՝ 5000 զոհ։ Տո ստի հերն եմ անիծել, թե էդքան զոհ ունենք մենք, ինչի 4000 քի՞չ է, մենք ամեն մեկի մահն ենք ողբում։ Լավ իմացեք՝ սա իրենց արածն է, լավագույն դեպքում՝ իրենց հանցավոր անգործության արդյունքը, որովհետեւ 20–25 տարի ոչ մի բան չեն արել, գնացել են բանակցել  հողերը տալու մասին, էդ ով չգիտի, անվտանգության գոտի տալու, ադրբեջանցի «փախստականներին» Արցախ վերադարձնելու եւ Արցախի կարգավիճակի մասին ոչ մի խոսք»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից