Հասարակություն 

Ինքն իր կնոջը չի կարողանում պառկացնել, ինձ պիտի պառկացնի՞․ «Հրապարակ»

analitik.am

«Եթե Մեղրիից եւ Ագարակից միասին վերցրած 100 քաղաքացուց ավել մասնակցած լինի Նիկոլ Փաշինյանի այսօրվա հավաքներին, ես անունս կփոխեմ, կդնեմ Նիկոլ»: Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտարարեց Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանն, ով նաեւ ընդգրկված է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքի ընտրացուցակում:

Անդրադառնալով համայնքապետերին ասֆալտին պառկեցնելու մասին Փաշինյանի արած հայտարարությանը՝ Մխիթար Զաքարյանն արձագանքեց. «Ինքը անգամ իրենց տանը սեփական կնոջը չի կարողանում պառկացնի, ինձ պիտի պառկացնի՞, ոնց կարող է պառկացնի: Իսկ եթե խոսքը վերաբերում է ոստիկանական գործողության մասին, դա պառկացնել չէ, ու որ մեթոդով ուզում են, թող ինձ բերման ենթարկեն»:

Համայնքի ղեկավարին Փաշինյանի սպառնալիքները չեն վախեցրել. «Երկիր ենք կորցնում, դրանից չվախենանք, էս հոգեկանից վախենա՞նք: Ամբողջ աշխարհով խայտառակ է արել, հինգ օր մնաց, կգնա, նորից կսկսենք մեր երկիրը զարգացնել»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից