Քաղաքականություն 

Նիկոլը զգուշացավ Քոչարյանից. Նա հարմարվել է, որ «ՔՊ»-ն հետ է մնում «Հայաստան» դաշինքից. Վիգեն Հակոբյան

analitik.am

Քարոզարշավի ընթացքում՝ չնայած կտրուկ, կոշտ և հաճախ վիրավորանքներով ու սպառնալիքներով համեմված հռետորաբանությանը, Նիկոլ Փաշինյանը էլեկտորալ առումով արդեն երկար ժամանակ է ոչ պլյուս ունի, ոչ մինուս։ Նա ունի որոշակի կայուն ընտրազանգված, որն ուզում է ընկալել, լսել և տեսնել իրեն հենց այդ ոճի մեջ և այդ բառամթերքով։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Նրա դիտարկմամբ՝ Քոչարյանի մարտավարությունը հիմնված է իր խառնվածքի վրա, այսինքն՝ «Հայաստան» դաշինքն ուզում է ցույց տալ, որ այն զանգվածները, որոնք հոգնել են գոռգոռոցներից, ատելության մթնոլորտից, գալիս է մի նոր ուժ՝ հանգստություն և կայունություն բերելու համար։

«Քոչարյանն իր դաշինքով ներկայանում են որպես այլընտրանքային քաղաքական ուժ, որտեղ խոսում են կոնկրետ ծրագրերից՝ այդ կերպ ավելացնելով իրենց ընտրազանգվածը»,- ասել է քաղտեխնոլոգը։

Վերլուծելով քարոզարշավի ներկայիս միտումները՝ քաղտեխնոլոգը նշել է, որ Փաշինյանը հետ է մնում Քոչարյանից, և իշխանության մեծ հանրահավաքի օրվա փոփոխությունը որոշակի զգուշավորություն էր նաև հենց այս համատեքստում։

Մանրամասները՝ տեսանյութում։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից