Քաղաքականություն Ֆեյսբուք 

«Շուշիի հռչակագրին զուգահեռ»՝ խիստ ուշագրավ է, որ Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահները հենց այսօր անցկացրել են ռազմական վարժանք

analitik.am

Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման կողմից ժամանակավորապես բռնազավթված Շուշիում Ալիև-Էրդողան բռնապետական զույգը ստորագրել է համատեղ հռչակագիր, որն ունի ռազմաքաղաքական և անվտանգային բաղադրիչներ և որին տալիս են ոչ ավել, ոչ պակաս «Շուշիի հռչակագիր» բարձրագոչ անվանումը։

Դրանում, մասնավորապես խոսքը գնում է արդեն նաև փաստաթղթային ձևակերպում ստացած ադրբեջանաթուրքական լիարժեք դաշնակցային հարաբերությունների մասին, որի պայմաններում կողմերը միմյանց ցուցաբերելու են ցանկացած օգնություն նաև որևէ երրորդ կողմի հետ ռազմական բախման ընթացքում։

Սրան զուգահեռ խիստ ուշագրավ է, որ Արցախում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահները հենց այսօր անցկացրել են ռազմական վարժանք՝ դիմագրավելու պայմանական հակառակորդի հնարավոր հարձակումը խաղաղապահ հենակետերի վրա։

Կարծում եմ՝ կասկած չկա, թե ով է «պայմանական հակառակորդը», որն իրականում ամենևին էլ պայմանական չէ, այլ խիստ իրական՝ այժմ արդեն «Շուշիի հռչակագիր» հորջորջվող փաստաթղթով ոգևորված։

 

Վարդան Ոսկանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից