Միջազգային Քաղաքականություն 

Որ ժամին է սկսվելու Պուտինի ու Բայդենի հանդիպումը

analitik.am

 

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի երկկողմ հանդիպումը Ժնևում կսկսվի այսօր, տեղի ժամանակով ժամը 13։35-ին (Մոսկվայի ժամանակով 14։35-ին)։ Այս մասին հայտնում է Սպիտակ տունը:

Հանդիպման մեկնարկից 10 րոպե առաջ Բայդենը լուսանկարվելու է Պուտինի ու Շվեյցարիայի նախագահ Գի Պարմելենի հետ:

Բայդենի և Պուտինի ընդլայնված հանդիպումը պատվիրակությունների մասնակցությամբ կսկսվի Մոսկվայի ժամանակով ժամը 15։55-ին, իսկ հանդիպման երկրորդ փուլը կկայանա Մոսկվայի ժամանակով ժամը 17։40-ին:

Պուտինի հետ հանդիպումից հետո Բայդենը մամուլի ասուլիս կանցկացնի, հայտնել են Սպիտակ տնից:

 

Նույն շարքից