Կորոնավիրուս Հասարակություն 

Գիտնականները հայտնել են, որ COVID-19-ն ԱՄՆ-ում հայտնվել է 2019-ի դեկտեմբերին

analitik.am

 

ԱՄՆ-ում կատարված արյան նմուշների ուսումնասիրության համաձայն, երկրում կորոնավիրուսի առաջին դեպքերն արձանագրվել են 2019 թվականի դեկտեմբերին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Այս զեկույցի արդյունքները ենթադրում են, որ կորոնավիրուսը կարող էր ԱՄՆ-ում հայտնվել նախատեսվածից շուտ»,-ասված է Առողջապահության ազգային ինստիտուտի մամուլի հաղորդագրության մեջ:

Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 24,000 արյան նմուշ, որոնք տրամադրվել են 50 նահանգների բնակիչներ՝ 2020 թվականի հունվարի 2-ից մարտի 18-ն ընկած ժամանակահատվածում:

Արդյունքում, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ արդեն հունվարի սկզբին ամերիկացիների մոտ որոշակի թվով հակամարմիններ են առաջացել, չնայած այն ժամանակ այդ նահանգներում վիրուսի ոչ մի դեպք պաշտոնապես չէր գրանցվել:

 

 

Նույն շարքից