Կորոնավիրուս Հասարակություն 

Հիվանդության 4 նոր դեպք․ Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

analitik.am

 

Հունիսի 15-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8416 քաղաքացու հետազոտություն, որից 883-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2767 դեպք: Կատարվել է 25 868 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

ԱՀ առողջապահության նախարարություն

 

Նույն շարքից