Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանի եղբոր որդի լինելն ինքնին չի նշանակում, որ ինքը պետք է դատապարտվի. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Այսօր Վայքում Նիկոլ Փաշինյանը խոսեց Սերժ Սարգսյանի եղբոր որդու ազատազրկման դատապարտվելու մասին. «Երկու օր առաջ լուր էր տարածվել, որ Սերժ Սարգսյանի մյուս եղբորորդին ազատ է արձակվել քրեական պատասխանատվությունից: Ես հիմա ուզում եմ մի երկու խոսք ասել ի պաշտպանություն դատական համակարգի, որը սովորաբար քննադատում եմ»:

Փաշինյանը նշեց, որ այս օրերին դատարանները 5 ընտրակաշառատուի կալանավորել է. «Վերջին սոցհարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների կարծիքով, դատական համակարգը կախված է նախկին իշխանություններից: Բայց ես  մտածում եմ, որ մեր դատական համակարգում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, ինչը չի նշանակում, որ մեր դատարաններում անարդար դատավորներ չկան: Սակայն հիմա պրոցեսները ցույց են տալիս, որ կան նաև բազմաթիվ անկաշառ դատավորներ»,-ասաց նա:

«Երկու օր առաջ մեծ աղմուկ էր բարձրացել, որ Սերժ Սարգսյանի եղբոր որդին ազատ է արձակվել: Սերժ Սարգսյանի կամ որևէ մեկի եղբոր որդի լինելը ինքնին ոչ նշանակում է, որ ինքը պետք է դատապարտվի, ոչ էլ նշանակում է, որ պետք է ազատ արձակվի: Երբեմն իրավական գնահատականները չեն համընկնում քաղաքական գնահատականների հետ, և պետք էլ չէ, որ համընկնի»,-ասաց նա՝ հավելելով, որ նպատակն այն է, որ մարդիկ փակ աչքերով հավատան դատական համակարգին:

 

 

Նույն շարքից