Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ԵՄ համատեղ հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Թուրքիային

analitik.am

 

ՆԱՏՕ-ի գագթնաժողովի շրջանակներում Բրյուսելում ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի, ԵԽ նախագահ Շառլ Միշելի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է հրապարակվել:

Հրապարակման մեջ մի շարք միջազգային ու տարածաշրջանային թեմաներին զուգահեռ անդրադարձ կա նաև Թուրքիայի հետ հարաբերություններին ու Արևելյան Միջերկրածովում առկա լարվածությանը:

Միջերկրականում թուրք-հունական լարվածության վերաբերյալ մասնավորապես ասված է. «Միջերկրական ծովում դիրքորոշումների տարբերությունները պետք է հարթել կառուցողական երկխոսության և միջազգային իրավունքի հիման վրա: Միջերկրականում լարվածությունը շարունակական կերպով թուլացնելու համար պատրաստ ենք ձեռք-ձեռքի տված աշխատել»:

Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների տեսլականի վերաբերյալ էլ ասված է հետևյալը. «Նպատակ ունենք ժողովրդավարական եղող Թուրքիայի հետ ունենալ համագործակցության և փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ»:

ermenihaber

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից