Հասարակություն 

Դատախազությունն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը․ Tert.am

analitik.am

 

Դատախազությունը ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք։ Այս մասին Tert.am-ից հայտնել են դատախազությունից, սակայն այլ գնահատականներ չեն տվել։

Հիշեցնենք, որ այսօր Վայոց Ձորում ընտրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 55 անձ ընտրակաշառք բաժանելու գործով է անցնում և շեշտեց, որ իրավապահ մարմինները բավականին մեծ «բերքահավաք» են խոստացել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից