Գլխավոր Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը Գորիսում անօդաչուի ձայն լսելուց հետո այնպես է փախել, որ թիկնազորը չի հասցրել հետևից. Հակոբյան

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանի գոյությունը վիրավորում է մեր բանականությունը: Այս մասին Գյումրիում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության առաջնորդ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

«Չարիքի առաջնորդը, ադեկվատությունը կորցրած, խոսում է աստղերի մասին: Նրա կարծիքով այդ աստղերը միայն կոնյակի շշի վրայի աստղերն են: Կամ խոսում է դողալուց: Մարդ, որը շրջում է 2 հազար ոստիկանների ուղեկցությամբ: Կամ նոյեմբերի 9-ին այնպես էր թաքնվել, որ ազգովի չէինք կարողանում գտնել: Երբ Գորիսում անօդաչուի ձայն լսեց, այնպես փախավ, որ թիկնազորը չէր հասցնում հետևից:

«Կնքահայրը» ֆիլմի արտահայտությունը վերաձևակերպելով՝ կասեմ՝ Նիկոլ, քո գոյությունը վիրավորում է մեր բանականությունը», - հայտարարել է Հակոբյանը:

 

Նույն շարքից