Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հայտարարել է առաջին խոշոր հանրահավաքի մասին

analitik.am

 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո հունիսի 26-ին կանցկացնի առաջին խոշոր հանրահավաքը: Այս մասին հայտնի է դարձել քաղաքական գործչի հայտարարությունից:

«ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը՝ հունիսի 26-ին, մեծ ցույց կանցկացնի Օհայո նահանգի Վելինգթոն քաղաքում»,-ասված է հայտարարության մեջ:

Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում պարծեցել է «աննախադեպ հայտնիությամբ»․ «Եթե թվերին նայեք, մարդիկ հիմա ինձ ավելի շատ են սիրում, քան երբևէ»,-ասել է ԱՄՆ նախկին նախագահը:

Քաղաքական գործիչը կոնկրետ տվյալներ չի հայտնել: Նա չի հայտարարել նաև 2024 թվականին ընտրություններին իր առաջադրման մասին:

 

Նույն շարքից