Միջազգային Քաղաքականություն 

Նա հաղթել է․ Ինչպես է անցել Պուտին-Բայդեն հանդիպումը Ժնևում

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գագաթնաժողովի ավարտին հաղթել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, քանի որ Սպիտակ տան ղեկավարը ճանաչել է Ռուսաստանի դերը համաշխարհային խնդիրների լուծման գործում: Այսպիսի կարծիք է հայտնել Ուրուգվայի Կաթոլիկ համալսարանի միջազգային բիզնեսի ինստիտուտի տնօրեն Իգնասիո Բարտեսագին:

«Պուտինը Բայդենի հետ այս հանդիպմանն առավելության է հասել, քանի որ ԱՄՆ-ն գիտակցում է նրա դերը համաշխարհային օրակարգի տարբեր հարցերի լուծման գործում»,-ասել է փորձագետը:

Բարտեսագին նշել է, որ կան թեմաներ, որտեղ Վաշինգտոնը կփորձի պայմանավորվածություններ ձեռք բերել Մոսկվայի հետ, ինչպիսիք են միջուկային զենքի մասին համաձայնագիրը և իրավիճակը Մերձավոր Արևելքում:

«ԱՄՆ-ն ճանաչեց Ռուսաստանի կարևորությունը: Բայդենը հայտարարել է, որ ինքը ոչ միայն պատրաստվում է կենտրոնանալ իր հիմնական դաշնակիցների վրա, այլև պատրաստ է անկեղծ երկխոսություն վարել Ռուսաստանի հետ»,-ավելացրել է փորձագետը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Ժնևում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը:

Ձեռքսեղմումից հետո նախագահները կարճ զրույց են ունեցել և նույնիսկ կատակներ արել, ապա սկսել են բանակցությունները:

Դրանց ավարտից հետո Պուտինն ու Բայդենն առանձին պատասխանել են լրագրողների հարցերին:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից