Կորոնավիրուս Հասարակություն 

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 96 նոր դեպք

analitik.am

 

Հայաստանում հունիսի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 96 նոր դեպք, առողջացել է 122 քաղաքացի, մահացել՝ 1-ը: Մեկ օրում կատարվել է 2760 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 138 719-ի:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224000 դեպք, որոնցից 215655-ն առողջացման, 4491-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2760 պացիենտ:

Արձանագրվել է նաև մահվան 1094 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

 

Նույն շարքից