Տեսանյութեր Քաղաքականություն 

Ադրբեջանը ժամանակին ճանաչել է, որ Գորիս-Կապան ճանապարհը մերն է, ինչու է Նիկոլն այն տվել ադրբեջանցիներին. Բագրատյան

analitik.am

 

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ 2-3 ամսում տարածքներ հետ կբերենք, Կապանի ճանապարհը կազատագրենք Ադրբեջանից:

Հարցին, թե ինչպես են անելու, Բագրատյանն ասաց, որ Հայաստանի հետ, բացի Տավուշի հատվածում մի վիճելի տեղից, ամբողջ սահմանը հայկական ԽՍՀ-ի ու Ադրբեջանի ԽՍՀ-ի միջև սահմանագծված է. «Սահման կա: Հիմա պետք է որոշել, թե ամեն մեկն այդ առվից քանի մետր հեռու են կանգնելու: Դա արդեն բնորոշ է անկախ պետությունneրի: Ինչու ես GPS-ով 15 կմ Որոտան-Շուռնուխ հատվածը տվել Ադրբեջանին»:

Հարցին՝ բանակցություններո՞վ է կարգավորվելու. «Ադրբեջանն ասում է, որ սահմանագծենք: Մենք ասելու ենք եկեք, սկզբից սկզբունքն ենք որոշում: Միակ սկզբունքը հայկական ԽՍՀ-ի ու ադրբեջանական ԽՍՀ-ի միջև գոյություն ունեցող ռազմադաշտային քարտեզներն են ու տեղական սովետների որոնումները: Օրինակ այն ժամանակ Գորիսի շրջսովետը որոշում է կայացրել Զանգելանի շրջսովետի հետ, որը հաստատել են երկու երկրների նախարարների խորհուրդները:

Դրանից հետո Հայաստանը կառուցել է Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կապան ճանապարհը: Ճանապարհը մերն է: Ադրբեջանական նախարարների խորհուրդն ասել է, որ ճանապարհը մերն է, կողքն իրենցն է: Բայց հիմա թշնամին երկու կողմերում էլ կա: Այս սրիկան դա տվել է:

Եթե Ալիևը դեմարկացի և դելիմիտացիա ուզում է կանենք, բայց ոչ ապօրինի ստորագրածով, որը Նիկոլն է ստորագրել»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից