Հասարակություն 

Աշակերտները դպրոցի տնօրենի մականունը դրել են Նիկոլ, հետևից գոռալով ման են գալիս. նա պարտադրում է գնալ Փաշինյանի հանրահավաքին․ NEWS.am

analitik.am

 

NEWS.am-ը կրկին ահազանգ է ստացել Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչներից։ Այս անգամ էլ գյուղի դպրոցի տնօրեն Քնարիկ Գալստյանն ուսուցիչներին ստիպում է գալ Երեւան եւ մասնակցել Նիկոլ Փաշինյանի՝ ժամը 20։00-ին նախատեսված  հանրահավաքին։

«Տնօրենը 3 տարի է՝ ուսուցչական կոլեկտիվին լարված է պահում։ 2 օր առաջ գնացել է մարզկենտրոն, եկել ու կպել է կոլեկտիվի գլխին։ Այսօր  բոլորին հավաքել է, թե պետք է գնանք, միայն մենք չէ, ամբողջ մարզից գնալու են պարտավոր ենք ներկա լինել, ներկա-բացակա է արվելու, մենք մոտենալու ենք անձամբ մարզպետին»,-պատմել է քաղաքացին և հավելել, որ տնօրենը նաև սպառնացել է, պարտադրել, որ անպայման ներկա լինեն Հանրապետության հրապարակում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից