Գլխավոր Քաղաքականություն 

Միքայել Մինասյանն ասաց, թե ում է ընտրելու հունիսի 20-ին

analitik.am

 

Միքայել Մինասյանը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հանդես է եկել կոչով՝ հիշեցնելով իր տեսակետը, որ այս ընտրությունները լավագույն ձևը չէր ու չէ պայքարելու հայ ժողովրդի ու ՀՀ պատմական դավաճան ու թշնամի Նիկոլ Փաշինյանի դեմ. «Բայց ունենք այն, ինչ ունենք, ու ուղիղ երեք օրից ՀՀ քաղաքացիները պետք է ընտրեն կամ կյանքը կամ մահը, այլկերպ հնարավոր չէ մեկնաբանել այս ընտրությունները»:

Մինասյանը կոչ է անում բոլորին, խնդրում է բոլորին գնալ ու ընտրել ոչ Նիկոլ Փաշինյանին, ընտրել ըստ ունեցած ինֆորմացիայի, ըստ խղճի, լավագույն ապագայի համար, որը Նիկոլ Փաշինյանի հետ հնարավոր չէ. «ՀՀ քաղաքացիներն իրավունք ունեն ունենալու լավ երկիր, իսկ այդ երկիրը կարող է ապահովել Սերժ Սարգսյանը: Նրա 10 տարիները դեռ թարմ են մեր հիշողության մեջ, մենք գիտենք և լավ, և վատ կողմերը:

Հիմա՝ այս դժոխքի խորությունից մենք կարող ենք տեսնել, որ Սերժ Սարգսյանը կարողանում էր մեր գերտերությունների շահերի մեջ, թշնամիների ու ընկերների մեջ ժողովրդի համար այս նավն այնպես տանել առաջ, դժոխք չկա: Եթե ուզում եք վերադարձ լինի հասկանալի օրվան ու հասկանալի ապագային, գնացեք ու ընտրեք համար 6»:

Իսկ եթե մարդիկ կան, ովքեր չեն ցանկանում ընտրել «Պատիվ ունեմ» դաշինքը, Մինասյանի խոսքերով, պետք է գնալ ու ընտրել «Հայաստան» դաշինքը, որտեղ կան շատ արժանապատիվ մարդիկ, որոնց լավն ու վատը գիտենք. «Եթե մենք ուզում ենք, որ նիկոլիզմը վերանա ու պատժվի, պետք է ընտրել «Հայաստան» դաշինքը»:

Իսկ եթե չեք ուզում ընտրել երկրորդ կամ երրորդ նախագահին, Մինասյանը կարծում է, որ կարելի է ընտրել օրինակ ԲՀԿ-ին. «Եթե հավատում եք Գագիկ Ծառուկյանին: Ընտրեք ում ուզում եք, բայց գնացեք ու ընտրեք»:

«Ես անձամբ ընտրելու եմ Սերժ Սարգսյանին ու Վանեցյանին, ես իմ ընկերներին կոչ եմ անելու գնալ ու ընտրել «Պատիվ ունեմ» դաշինքը: Բայց ամենակարևոր ընտրությունը կյանքի ու մահի մեջ է:

Ես կոչ եմ անում ընտրել կյանքը, չընտրել վիժվածք, հողատու դավաճան Նիկոլ Փաշինյանին, այլ ընտրել իսկական ապագան, Հայաստանի համար ապագան:

Հավերժ անտինիկոլ:

Երանի ծնված չլինեիր, Նիկոլոս՝ դավաճան պյուս»,-հավելել է նա:

 

  •  
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    4
    Shares

Նույն շարքից