Միջազգային Քաղաքականություն 

Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հարցը

analitik.am

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 21-ին Մոսկվայում կհանդիպի ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ։ Վերջինս ՌԴ ԱԳ նախարարի հրավերով Մոսկվայում մասնակցելու է միջազգային անվտանգության 9-րդ համաժողովին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ըստ Զախարովայի՝ Լավրովի և Շմիդտի բանակցությունների օրակարգը ներառում է ԵԱՀԿ ընթացիկ աշխատանքի հարցերի լայն շրջանակ անվտանգության երեք հարթություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների ոլորտներ:

Կքննարկվի նաև կազմակերպության դերը տարածաշրջանային հակամարտությունների լուծմանն աջակցելու հարցում։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից