Միջազգային Քաղաքականություն 

Ես հուսով եմ, որ Բայդենին թույլ կտան աշխատել հանգիստ պայմաններում․ Վլադիմիր Պուտին

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենին չեն խանգարի, և թույլ կտան աշխատել հանգիստ պայմաններում:

«Ես, իրոք, հուսով եմ, որ չի լինի այնպես, ինչպես նախորդ տարիներին, և նրան թույլ կտան աշխատել հանգիստ պայմաններում»,-ասել է  Պուտինը:

ԱՄՆ նախագահը զուսպ է և հասկանում է, թե ինչի է ուզում հասնել, մինչդեռ դա անում է շատ հմտորեն, ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը հանդիպում են ունեցել Ժնևի Լա Գրանժ վիլլայում: Մամուլի ասուլիսից առաջ նախագահները կարճ զրույց են ունեցել և նույնիսկ կատակել, ապա սկսել են բանակցությունները: Դրանց ավարտից հետո Պուտինն ու Բայդենն առանձին պատասխանել են լրագրողների հարցերին:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից