Քաղաքականություն 

«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» արձագանքը՝ Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությանը

analitik.am

 

ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ

ՀՀ վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանն իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անունից հունիսի 16-ին հայտարարեց, որ ընտրակաշառքի մասին վկայող, ընտրակաշառք տալու փաստ ապացուցող յուրաքանչյուր տեսանյութի համար պատրաստ է վճարել 1000 դոլարին համարժեք 500 հազար դրամ։

Սիրելի հայրենակիցներ, առաջարկում ենք նշված գումարը ստանալու համար Նիկոլ Փաշինյանին ներկայացնել նաև՝

իր իսկ համախոհների և պաշտոնատար անձանց կողմից հանրապետության մարզեր, այդ թվում՝ Սյունիք, կազմակերպած ավտոերթերի մեջ ներառված տրանսպորտային միջոցները վառելիքով լիցքավորելու, այդ նպատակով գումարներ կամ կտրոններ տրամադրելու,

հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցներին, պետական ծառայողներին և այլ քաղաքացիներին հարկադրաբար կամ ջանադիր համոզման, շահագրգռման եղանակով միտինգների, երթերի բերելու, ակցիաներին մասնակից դարձնելու համար գումարներ տալու կամ որևէ այլ կերպ շահագրգռելու,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ կեղծ ընդդիմություն հանդիսացող ուժերի օգտին քվեարկելու դիմաց գումար տալու կամ ցանկացած որևէ այլ կերպ շահագրգռելու,

մարդկանց ազատ կամարտահայտության վրա ազդելու նպատակով վարչական ռեսուրսի օգտագործման կամ այդ իմաստով ցանկացած այլ ապօրինության,

ընտրության ընթացքում քաղաքացիներին խմբերով կամ առանձին ընտրատեղամասեր տեղափոխելու, ուղղորդելու, նրանց փոխարեն քվեարկելու, արձանագրությունները կեղծելու կամ ցանկացած որևէ այլ ապօրինության,

ընտրությունների արդյունքներից բավարարված չլինելու հետևանքով քաղաքացիներին բախումների տանելու, դրանք հրահրելու վերաբերյալ ձայնագրությունները (որպեսզի ձայնագրությունները չկոծկվեն, խնդրում ենք դրանց մեկական օրինակ տրամադրել մեզ)։

Եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները կհրաժարվեն իրենց իսկ կողմից թույլ տված, վերընկարագրված ապօրինությունների վերաբերյալ ձայնագրությունների դիմաց խոստացված գումարները վճարել, ապա «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ-ն պատրաստակամ է նույն այդ ձայնագրություններից յուրաքանչյուրի դիմաց վճարել խոստացված, նույնիսկ դրանց չափը գերազանցող գումարներ՝ երաշխավորելով անձի գաղտնիությունը։

Բոլոր քաղաքացիներին կրկին հիշեցնում ենք, որ մերկառույցը գործում է Պուշկինի 19 հասցեում (4-րդ հարկ, հեռախոս՝ (011) 54-00-45)։

Մենք վստահենք, որ հազարավոր ազնիվ քաղաքացիներ ֆինանսապես կօգնեն մեզ պահանջվող գումարները հայթայթելու, ձայնագրությունները ձեռքբերելու համար։

«ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից