Հասարակություն 

Աշխարհում երևի թե այսպիսի բան չի եղել, որ պատերազմող երկրի ղեկավարը վճռական օպերացիայից մեկ օր առաջ հայտնի ամբողջ աշխարհին, թե օպերացիա է նախապատրաստվում...

analitik.am

Պատերազմի 10-րդ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Նիկոլն ի լուր աշխարհի հայտնեց, որ Արցախի Պաշտպանության բանակը հակահարձակում է նախապատրաստում։

Հոկտեմբերի 7-ին սկսվեց ու շատ արագ տապալվեց այսպես կոչված «Լելեթեփեի հակահարձակումը» կամ «Հորադիսի օպերացիան»։

Աշխարհում երևի թե այսպիսի բան չի եղել, որ պատերազմող երկրի ղեկավարը վճռական օպերացիայից մեկ օր առաջ հայտնի ամբողջ աշխարհին, թե օպերացիա է նախապատրաստվում...

Իսկ հոկտեմբերի 7-ին առավոտյան, օպերացիան դեռ ընթացքի մեջ, շտապեց հայտարարել աշխարհին, թե հաջող գործողություն է մեկնարկել, որը փոխելու է պատերազմի ընթացքը...

Նախօրոք անոնս արված այս օպերացիան այնքան «հաջող» էր, որ հարյուրավոր մարտիկներ զոհվեցին ու կորցրինք այն ռեզերվը, որը կարող էր Հադրութը փրկել։

 

Կարեն Վրթանեսյան

Նույն շարքից