Քաղաքականություն 

Իմ աջակիցներին պիցցայակեր էին ասում, չեմ կարծում, թե Հարավային Կովկասում այսքան պիցցա կա. Ռոբերտ Քոչարյանը կատակեց

analitik.am

Երբ դատարանի առաջ հավաքվում էին իմ աջակիցները, ասում էին պիցցայակերներ են, եկել են պիցցա ուտելու։ Իսկ հիմա, չեմ կարծում որ Հայաստանում կամ Հարավային Կովկասում այսքան պիցցա կա, որ կերակրի այսքան մարդու։ Իր ելույթը Հանրապետության հրապարակում այս խոսքերով սկսեց ՀՀ 2-րդ նախագահ «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ այսօր Հանրապետության հրապարակում տեղի է ունենում «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը։

Նույն շարքից