Քաղաքականություն 

Համազասպ Դանիելյանի պատգամավորական մանդատը փոխանցվել է Լուսինե Եգանյանին

analitik.am

Իշխող «Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր Համազասպ Դանիելյանի մանդատը փոխանցվել է Լուսինե Եգանյանին: Այս որոշումն ընդունվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 10-ին կայացած արտահերթ նիստում:

Այսպիսով, իշխող «Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավորի մանդատը, որը նախկինում հրաժարվել էր իր պատգամավորական լիազորություններից, պետք է փոխանցվեր Տիգրան Պարսիլյանին, սակայն վերջինս ինքնաբացարկ է հայտնել եւ խնդրել հեռացնել իրեն «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակից:

Արդյունքում, պատգամավորական մանդատն անցել է ցուցակի հաջորդ թեկնածուին՝ Լուսինե Եգանյանին:

Նույն շարքից