Քաղաքականություն 

Առողջապահության նախկին նախարար սորոսական Արսեն Թորոսյանը դատի է տվել մեր ընկերոջը՝ բլոգեր Սերգեյ Չամանյանին․ «ՎԵՏՕ»

analitik.am

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է․

«Սիրելի համակիրներ,

ՀՀ Առողջապահության նախկին նախարար սորոսական Արսեն Թորոսյանը դատի է տվել մեր ընկերոջը՝ բլոգեր Սերգեյ Չամանյանին՝ իր հասցեին վիրավորանք և զրպարտություն պարունակող գրառում կատարելու համար։

Շուրջ երկու տարի տևած այս դատական պրոցեսն ավարտվել է սորոսական Արսեն Թորոսյանի հաղթանակով, և դատարանը պարտադրում է Սերգեյ Չամանյանին վճարել շուրջ 600.000 ՀՀ դրամ տուգանք։

Քանի որ «ՎԵՏՕ» շարժումը համաձայն է Սերգեյ Չամանյանի արտահայտած մտքերի հետ, և եթե տուգանել են նրան՝ ապա տուգանել են նաև մեզ, մենք միանում ենք դրամահավաքին։ Կոչ ենք անում բոլորին, ովքեր ևս համակարծիք են նրա հետ, միանալ»։

Նույն շարքից