Իրավական 

Քիչ առաջ Արմեն Չարչյանի պաշտպանները հայտարարություն տարածեցին

analitik.am

 

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է <<Հայաստան>> դաշինքի պատգամավորի թեկնածու <<Իզմիրյան>> ԲԿ-ի գործադիր տնօրեն հայտնի պրոֆեսոր Արմեն Չարչյանին։

Վերջինս հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի պնդելով, որ իր նկատմամբ իրկանացվում է բացառապես քաղաքական հետապնդում։ Մոտ մեկ ժամ առաջ իմ և փաստաբան Արամ Վարդևանյանի կողմից վիճարկվել է Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափությունը, սակայն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը մինչ այս պահը բողոքը չի մակագրել որևէ դատավորի, այն դեպքում երբ բողոքը պետք է քննվի ԱՆՀԱՊԱՂ , առավել ևս այն դեպքում երբ պարոն Չարչյանն ունի առողջական խնդիրներ, ուստի դատական իշխանությունը էլ ավելին պետք է նշված հարցը անհապաղ քննարկաման առարկա դարձնի, սակայն կրկնում ենք մինչ այս պահը դատարանից որևէ լուր չկա, ինչը նշանակում է որ գործ ունենք ոչ միայն քաղաքական հետապնդման հետ, այլև դատարանի նախագահի ակնհայտ անգործության հետ։

Արմեն Չարչյանի պաշտպաններ

Էրիկ Ալեքսանյան

Արամ Վարդևանյան

 

Նույն շարքից