Հասարակություն 

Յալտայում ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն է մտցվել․ սկսվել է բնակիչների տարհանումը /Տեսանյութ/

analitik.am

 

Յալտայի իշխանությունները հորդառատ անձրևներից հետո ջրհեղեղի պատճառով արտակարգ դրություն են մտցրել: Այս մասին հայտարարել է քաղաքի վարչակազմի ղեկավար Յանինա Պավլենկոն:

«Այս պահին Յալտայում արտակարգ դրություն է հայտարարվել: Գետերը վարարում են: Քաղաքի կենտրոնական հատվածը ջրի տակ է անցնում»,-ասել է նա՝ ավելացնելով, որ քաղաքի կենտրոնն ամբողջությամբ փակ է:

Նման միջոցառումներն անհրաժեշտ են, որպեսզի ճանապարներին խցանումներ չլինեն, և հնարավոր լինի մաքրել այն:

Նույն շարքից