Իրավական 

Սպանել է մորն, ապա ինքնասպան եղել. Ողբերգական դեպք՝ Գեղարքունիք

analitik.am

 

2021թ. հունիսի 17-ին՝ ժամը 23:15-ին, «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «Գանգուղեղային վնասվածք հարցականով, գանգուղեղային արյան շրջանառության սուր խանգարում հարցականով, կոմատոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի շենքերից մեկի բնակչուհի:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Սևանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին։

Կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021թ. հունիսի 14-ին՝ ժամը 16։30-ից 21։00-ն ընկած ժամանակահատվածում, վերոհիշյալ հասցեում բնակվող տղամարդը՝  ծնված 1967թ., դիտավորությամբ հարվածներ է հասցրել մորը, իր գործողության հետևանքով անզգուշությամբ առաջացնելով վերջինիս մահը:

Օրեր անց, հունիսի 22-ին՝ ժամը 01:55-ին, քաղաքացուց ՀՀ ոստիկանության Սևանի բաժնի ահազանգել է ստացվել այն մասին, որ ամուսինը՝  ծնված 1967թ., ով հանդիսանում է մահացած կնոջ որդին, Սևան քաղաքի Նալբանդյան փողոցի իրենց բնակարանում կախվելու միջոցով ինքնասպան է եղել։

Նախապատրաստվող նյութերով անմիջապես կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքնում վերցվել են իրեր և առարկաներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության  հետ կապերի բաժին

 

Նույն շարքից