Քաղաքականություն 

ԸԵՄՄ-ն ճանաչեց Արցախի անկախությունը. ՀՅԴ անդամն ընտրվեց կազմակերպության փոխանախագահ

analitik.am

 

Սույն թվականի հունիսի 18-ին և 19-ին տեղի ունեցավ Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միության առցանց ձևաչափով բարձրագույն ժողովը (IUSY World Congress), որը գումարվում է 2 տարին մեկ անգամ: Ժողովին մասնակցում էին շուրջ 60 երկրների կազմակերպությունների պատվիրարկություններ:

Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միությանը անդամակցում են մոտ 145 ընկերվար-ժողովրդավար և աշխատավորական կազմակերպություններ, ավելի քան 100 երկրից: ՀՅԴ Երիտասարդականը միջազգային այս միության լիիրավ անդամ է:

Բարձրագույն ժողովի ընթացքում ղեկավար մարմինը ներկայացնում է իր աշխատանքային զեկույցը, ճշտվում է կազմակերպության ապագա անելիքները, ընտրվում է նաև նոր ղեկավար մարմին:

Ժողովին ՀՅԴ Երիտասարդականի կողմից մասնակցում էին Արշակ Մեսրոպյանը, Մելինե Մաթոսյանը և Սարինե Աբրահամյանը:

Ժողովի ավարտին տեղի ունեցավ նոր նախագահության ընտրություն, որի արդյունքում ՀՅԴ Երիտասարդականից Սարինե Աբրահամյանը ընտրվեց միջազգային կազմակերպության փոխնախագահ:

Ժողովը ՀՅԴ Երիտասարդականի ջանքերով ընդունեց Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչելու բանաձ՝ 82 կողմ, 18 ձեռնպահ ձայներով. որևէ կազմակերպություն դեմ չքվեարկեց բանաձևին:

Ստորև ներկայացնում ենք նշված բանաձևի հայերեն թարգմանությունը:

«Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը լայնամասշտաբ ու բացահայտ պատերազմ սանձազերծեց Արցախի և Հայաստանի դեմ: Ադրբեջանը պատերազմ սկսեց անկախ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին՝ հաստատելու համաշխարհային զինադադար համաճարակի ընթացքում:

Այս հարձակումները ուղղակիորեն խախտում են 1994 թվականին Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի կողմից ստորագրված հրադադարի ռեժիմը:

Թուրքիայի աջակցությամբ պատերազմը շարունակեց թեժանալ քաղաքացիական բնակավայրերի անխնա ռմբակոծություններով՝ հարձակվելով դպրոցների, հիվանդանոցների և եկեղեցիների վրա: Թուրքիան հրապարակավ հայտարարել է իր աջակցության մասին և շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Տարածաշրջանանը անկայունացնելու տագնապային իրավիճակ ստեղծելով՝ Թուրքիան նաև կազմակերպել է Սիրիայից վարձկանների մասնակցությունը և իր հատուկ ջոկատայիններին, միանալու Արցախի դեմ պատերազմին:

Արդյունքում կան հազարավոր զոհեր, այդ թվում բազմաթիվ խաղաղ բնակիչներ: Արցախի բնակչության գրեթե կեսը տեղահանվել է և ճանապարհ ընկել դեպի Հայաստան՝ ապաստան գտնելու համար: Հայ գերավարվածներին դաժանորեն տանջահարել են և սպանել:

Նոյեմբերի 9-ին ստորագրվեց եռակողմ հայտարարություն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ամբողջովին անտեսելով Արցախի ժողովրդի իրավունքները և նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ որպես օրինական մարմինը, որն իրավասու է կարգավորելու հակամարտությունը:

Այս անարդար հայտարարությունը ոչ միայն անտեսում է Արցախի ժողովրդի իրավունքները, այլ նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես օրինական հարթակ, որն իրավասու մարմինն է լուծելու հակամարտությունը:

Հաշվի առնելով,

- որ այս հայտարարությունը չի ապահովում Արցախի ժողովրդի իրավունքները,
- չի ապահովում Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակը,

-չի առաջարկում հակամարտության կայուն լուծում,

-որ Եվրոպայի խորհրդի ռասիզմի և անհանդուրժողականության դեմ Եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) և ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի (CERD) զեկույցները վկայում են Ադրբեջանում հայ բնակչության ազատ ապրելու անհնարինության մասին,

– որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու ազատությունը չի երաշխավորվում Ադրբեջանի Հանրապետության կողմից,

– որ Ադրբեջանի և Թուրքիայի աննախադեպ ագրեսիան անդադար սպառնալիք է հանդիսանում Արցախի հայ բնակչության ինքորոշման իրավունքի իրացմանը,

– որ Ադրբեջանը ցուցադրում է ծայրահեղ հայատիացության վերաբերմունք կառուցելով ցուցահանդես, որտեղ երիտասարդությանը ծաղրանքով է ներկայացվում հայության տառապանքները:

ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիան և բացահայտ հարձակումները Արցախում և Հայաստանում, ինչպես նաև կատարված ռազմական հանցագործությունները խաղաղ բնակիչների, զինվորների և ռազմագերիների դեմ:

ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի ներգրավվածությունը Արցախի հակամարտությանը:

ԸԵՄՄ-ը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից պատերազմին մասնակից դարձրած Սիրիայի վարձկաններին:

ԸԵՄՄ-ը կոչ է անում միջազգայնորեն ճանաչել Արցախի հանրապետության անկախությունը:

Որպես միջազգայնորեն ճանաչված առաջադիմական կազմակերպություն, որը արժևորում է մարդու իրավունքներն ու դեմ է մարդկության դեմ բոլոր տեսակի հանձագործություններին, մենք կարևորում ենք, որ ԸԵՄՄ-ը հավատարիմ մնալով իր որդեգրած արժեքներին հստակ քայլեր ձեռնարկի:

Այդ իսկ պատճառով մենք կոչ ենք անում ԸԵՄՄ-ին, որ Նամակ հղի ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպես միակ օրինական մարմինը, որը կարող է վերահաստատել Արցախի հակամարտության խաղաղ բանակցությունները:

Նամակ հղի ՄԱԿ-ին հորդորելով Ադրբեջանին ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին հրադադարի պայմանագրի համաձայն:

Նամակ հղի UNESCO-ին հորդորելով անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն պահպանելու հայկական մշակութային ժառանգության կոթողները, որոնք գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում»:

 

Նույն շարքից