Հասարակություն 

ՀՀ Պաշտպանության նախարարն այցելել է Հաղթանակի զբոսայգի, այնուհետև Վետերանների միություն

analitik.am

 

Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար  Վաղարշակ Հարությունյանը՝ Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի եւ Բելառուսի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների, բարձրաստիճան սպաների ուղեկցությամբ  այցելել է Հաղթանակի  զբոսայգի, ծաղկեպսակներ դրել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հիշատակին:

Այնուհետեւ նրանք այցելել են Վետերանների միություն՝ հանդիպելու եւ երախտիք հայտնելու հաղթանակը կերտած վետերաններին:

Հիշեցնենք, որ 80 տարի առաջ այս օրը ֆաշիստական Գերմանիան, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց Խորհրդային Միության վրա:

Խորհրդային բազմազգ ժողովուրդների կողքին արիաբար մարտնչեցին նաեւ մեր հայրենակիցները. անգնահատելի է հայերի ներդրումն ընդհանուր հաղթանակի նվաճման գործում:

Հունիսի 22-ը հիշատակի օր է պատերազմի մասնակից բոլոր երկրներում:

 

Նույն շարքից