Կորոնավիրուս Հասարակություն 

Որքան գումար է ծախսել ԱՆ-ն կորոնավիրուսի կանխարգելման համար հունվարից մինչև հունիսի 1-ն

analitik.am

 

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

1․Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 4.572.317.358

2․Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 1.286.016.534

3․Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 65.875.444

4․Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 32.160.869

5․Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 2.107.394.817

6․Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 74.058.594

7․Բժշկական կենտրոնների վերանորոգում 69.343.206

8․Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ  176.873.856

Հանրագումար  8.384.040.678

 

Նույն շարքից