Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ը մտադիր չէ հանդիպում կազմակերպել Իրանի նոր նախագահի հետ

analitik.am

 

ԱՄՆ-ը ոչ մի ծրագիր չունի Իրանի նախագահի հետ բարձր մակարդակի հանդիպում կազմակերպելու: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին:

«Մեր միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, առաջնորդների մակարդակով հանդիպման ոչ մի ծրագիր չկա: Այդ պատճառով պարզ չէ, արդյոք այդ ուղղությամբ ինչ-որ բան փոխվել է:

Նախագահը կարծում է, որ Իրանում որոշում կայացնում է հոգևոր առաջնորդը: Այդպես էր ընտրություններից առաջ, այժմ, և, հավանաբար, կլինի նաև հետագայում»,-ասել է Փսակին:

 

Նույն շարքից