Քաղաքականություն 

Արմեն Գրիգորյանն Արա Այվազյանին մեղադրեց գերիների վերադարձին խանգարելու ու ստելու մեջ

analitik.am

 

Այսօր Ազատության հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանում կան ուժեր, նույնիսկ պաշտոնյաներ, որոնք փորձել են անվտանգության հարցերը տորպեդահարել: Նա մասնավորապես նշել է գերիների հարցի մասին:

«Մայիսի 27-ից առաջ երկար ժամանակ գերիների հարցը չէր լուծվում: Երբ պարոն Այվազյանը հրաժարական տվեց, գերիների հարցը շատ արագ լուծվեց: Պարոն Այվազյանը, լինելով պաշտոնյա, մեր գործընկերներին ասում էր, որ ականապատ դաշտերի քարտեզները, որոնք մենք արդեն տվել ենք, մենք չունենք: Երբ նա պաշտոնից հրաժարական տվեց, հնարավորություն ստեղծվեց, որ այս հարցը լուծվի»,-ասաց նա:

Ճշտող հարցին՝ Այվազյանը ստո՞ւմ էր, Գրիգորյանը հայտարարեց՝ ոչ միայն ստում էր, այլ նաև տորպեդահարում էր. «Նա ցանկություն չուներ Հայաստանի անվտանգության հարցերը լուծել: Նա ավելի շատ ցանկություն ուներ խնդիրներ լուծել ներքաղաքական թիմի համար:

Նա պաշտոնը լքեց ռազմի դաշտում գտնվելու ժամանակ։ Նա տորպեդահարել է հարցեր լուծելու մեր հնարավորությունը: Նրա հրաժարականից հետո երկու շաբաթվա ընթացքում, հարցը լուծվում է»,-ասաց նա:

 

Նույն շարքից