Հասարակություն Սպորտ 

Թաեքվոնդոյի աշխարհի առաջնությունը հետաձգվել է

analitik.am

Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան, Չինաստանի Ուսի քաղաքի իշխանությունների խնդրանքով, հետաձգել է 2021թ. հոկտեմբերին  նախատեսված  աշխարհի առաջնությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մարզաձևի  միջազգային ֆեդերացիայի նախագահի և գործկոմի անդամների ընտրությունները  կանցկացվեն  հեռավար ձևաչափով:

Հաշվի է առնվել այն հանգամանքը, որ շատ թիմեր չեն կարողանա մուտք գործել երկիր կամ ստիպված կլինեն կարանտինի մեջ մնալ մի քանի շաբաթ:

Նոր ժամկետը կորոշվի առաջիկայում, իսկ ընտրությունների մասնակցության հայտերի  ներկայացման վերջնաժամկետը հուլիսի 11-ն է:

Գենդերային հավասարակշռություն ապահովելու համար  գործկոմի կազմում  յուրաքանչյուր մայրցամաքի միությունից կընտրվի առնվազն մեկ կին: Առավել շատ ձայներ ունեցող կին թեկնածուն կնշանակվի փոխնախագահի պաշտոնում:

Նույն շարքից