Առողջապահություն Կորոնավիրուս 

Եգիպտոսը ստացել է «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը

analitik.am

Հունիսի 24-ին Եգիպտոս է հասել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այդ մասին հաղորդել է Եգիպտոսի միասնական գնումների եւ բժշկական ապահովության վարչությունը։

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման ընդլայնման ուղղությամբ գործադրող պետության ջանքերի շրջանակներում միասնական գնումների վարչությունն այսօր առավոտյան Կահիրեի միջազգային օդանավակայանում ընդունել է… «Սպուտնիկ V» ռուսաստանյան պատվաստանյութը (խմբաքանակը)»,-ասվում է վարչության հայտարարության մեջ, որը զետեղված է Facebook-ում:

Մայիսին Եգիպտոսի կառավարությունը հայտարարել էր «Սպուտնիկ V»-ի մատակարարման համաձայնագրի մասին: Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով այս երկրում համավարակի սկսվելուց ի վեր գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 207 հազար դեպք, մահացել է գրեթէ 16 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից