Բարի օր Հասարակություն 

Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղն իր դռներն է բացել` ներկայացնելով արտոնյալ պայմաններով հատուկ առաջարկ նոր հաճախորդներին

analitik.am

Ամերիաբանկը Երևանի կենտրոնում` «Անցում N1»-ում (Մաշտոցի 20/4), բացել է «Մաշտոց» մասնաճյուղը, որը ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող Բանկի ամենամեծ մասնաճյուղն է: Մասնաճյուղն աշխատելու է ամեն օր` երկուշաբթիից կիրակի, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը: «Մաշտոց» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղում մինչև 2021թ. օգոստոսի 31-ը ներառյալ:

«Մաշտոց» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

  • Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
  • Անվճար հաշիվ` բանկային ծառայությունների ողջ փաթեթով
  • VISA ստիկեր` տարեկան 1500 դրամ (3000 դրամի փոխարեն)

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար

  • Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
  • Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
  • Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Մաշտոց» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ, կանաչ ու լուսավոր միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

Ամբողջական տեղեկատվության համար  այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից