Հասարակություն Սպորտ 

Թենիսի Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն

analitik.am

Թենիսի Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող Davis Cup-ի 4-րդ ենթախմբում մրցել է Ադրբեջանի ընտրանու հետ։

Մենախաղում՝ առաջին մրցավեճում, Սեդրակ Խաչատրյանը երկու սեթում 6-3, 6-0 հաշվով առավելության է հասել Էլվին Հաշիմովի նկատմամբ։ Մյուս խաղում Միքայել Ավետիսյանը 2 սեթում զիջել է Տամերլան Ազիզովին։

Զուգախաղում Սեդրակ Խաչատրյան/Հենրիկ Նիկողոսյան զույգն առավելության է հասել Հաշիմով/Ազիզով զույգի նկատմամբ։ Հայաստանի հավաքականը հաղթել է 2-1 հաշվով։ Մյուս տուրում մեր թենիսիստների մրցակիցը Չեռնոգորիան է։

Նույն շարքից