Ամենաընթերցվածներ Հասարակություն 

Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծայրաստիճան ծանր

analitik.am

 

Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծայրաստիճան ծանր: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Մոսկվայում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Վերջին շաբաթվա ընթացքում մենք նոր ռեկորդներ ենք գրանցել հոսպիտալացման, վերակենդանացման բաժանմունքներում գտնվող անձանց և կորոնավիրուսից մահացությունների թվի մասով»,-ասել է նա:

Ըստ Սոբյանինի, գործ ունենք «նոր ու ավելի վարակիչ շտամի հետ, շատ մահացու»: Այս կապակցությամբ քաղաքապետը մեկ անգամ ևս խնդրել է յուրաքանչյուրին հոգ տանել իրենց մասին և հնարավորինս շուտ պատվաստվել կորոնավիրուսի դեմ:

 

Նույն շարքից