Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Նաիրա Զոհրաբյանն առաջին անգամ խոսեց ԲՀԿ-ից դուրս գալու մասին

analitik.am

 

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Նաիրա Զոհրաբյանն առաջին անգամ խոսեց ԲՀԿ-ից դուրս գալու, ինչպես նաև ցուցակից Գևորգ Պետրոսյանի դուրս մնալու մասին:

Զոհրաբյանը նշեց, որ շնորհակալ է մնում Գագիկ Ծառուկյանին, որ վերջինս իրեն հնարավորություն տվեց, բերեց քաղաքական ասպարեզ. «Այո, խմբակցությունում եղել են մարդիկ, ովքեր կոնկրետ աշխատել են իմ ու Պետրոսյան Գևորգի դեմ: Նրանք ամենակեղտոտ ստերով ֆեյսբուքում կազմակերպում էին, գրում էին կեղտոտ նյութեր, տանում էին պարոն Ծառուկյանին ներկայացնում էին որպես հասարակության կարծիք մեր մասին»,-ասաց նա:

Զոհրաբյանի խոսքերով, ինքը գիտեր, որ ԲՀԿ-ն նվազագույն տոկոսներ է ստանալու, սակայն իր համար կանխատեսելի չի եղել, որ կուսակցությունը չի անցնի խորհրդարան. «Երբ պարոն Ծառուկյանը սոցիոլոգիական հարցումներ էր պատվիրում, ես գիտեմ, թե երիտասարդներից ովքեր էին տանում ներկայացնում 27-28 տոկոսի մասին տեղեկությունները:

Ես գիտեմ պատգամավորության թեկնածուներ, որոնք առաջին տասնյակում էին, որ գնում էին մարզեր, տեսնում էին խնդիրը, երբ նրանց ասում էին՝ գնացեք Ծառուկյանին ասեք, նրանք ասում էին՝ մեզ պե՞տք է, միևնույնն է մենք առաջին հնգյակում ենք, անցած ենք:

Իրենք արդեն քարոզարշավից առաջ հետաքրքրված էին միայն մանդատով, մնացածը չէին հետաքրքրում: Պարոն Ծառուկյանին կոմֆորտ սուտ էին մատուցում: Նրանցից մեկն ինձ ասում էր, որ Ծառուկյանին պետք չէ ասել ճշմարտությունը, պետք է ասել կոմֆորտ սուտը»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից