Գլխավոր Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը լրջագույն ռիսկի է գնում ու կարող է կորցնել ամեն ինչ

analitik.am

 

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իշխող ուժը սկսել է արդեն առանց թաքցնելու գրոհներ կազմակերպել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նկատմամբ՝ վերջինիս մեղադրելով քարոզարշավի ժամանակ կողքից նայելու մեջ:

Թեև Մարությանի խոսնակն արդեն ասել է, որ վերջինս չի պատրաստվում հրաժարական տալ ու շարունակում է կատարել իր պարտականությունները, սակայն չեն դադարում խոսակցությունները, որ քաղաքապետին ամեն դեպքում կարող են հեռացնել: Անգամ խոսակցություններ կան, որ արդեն աշնանը նոր ընտրություններ կարող են կազմակերպվել:

Սակայն այս անգամ ամեն ինչ կարող է այլ կերպ ընթանալ:

Հիշեցնենք, որ 2018 թվականին իշխող ուժն ավելի քան 80 տոկոս ձայն ստացավ Երևանի ընտրություններում, ինչն այս անգամ չի կրկնվելու:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի ուժը թեև հաղթեց նաև Երևանում, սակայն ստացավ ձայների ընդամենը 41,09 տոկոսը: Եվ սա այն դեպքում, որ «Հայաստան» դաշինքը ստացավ 27,97 տոկոսը, իսկ մյուս ընդդիմադիր ուժը՝ «Պատիվ ունեմ»-ը՝ 5,75 տոկոս: Զուտ չոր հաշվարկով այս երկու ուժերն ավելի շատ ձայն ստացան, քան՝ իշխող ուժը:

Եթե հաշվի առնենք իշխող ուժի անկում ապրող վարկանիշը՝ կարող ենք ենթադրել, որ հնարավոր ընտրություններում ՔՊ-ն կարող է չհաղթել Երևանում, իսկ Երևանի, այսպես ասած, կորուստը կարող է ճակատագրական լինել նաև հանրապետության մասշտաբով:

 

Նույն շարքից