Բարի օր Հասարակություն 

Կարմիր խաչը շփվում է նրանց հետ. ԿԽՄԿ–ի ղեկավարը` Բաքվում պահվող հայ գերիների մասին

analitik.am

 

Կարմիր խաչը շփվում է նրանց հետ. ԿԽՄԿ–ի ղեկավարը` Բաքվում պահվող հայ գերիների մասին։ «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուրերը, փոխանցում է Sputnik Արմենիա տելեգրամ ալիքը։

«Առաջընթաց կա, որոշ գերիներ վերադառնում են հայրենիք։ Բայց դեռ վեճեր են ընթանում որոշ ձերբակալվածների թեմայով, արդյո՞ք նրանք ռազմագերի են համարվում, ինչ կարգավիճակ ունեն և կարո՞ղ են արդյոք վերադառնալ։ Մենք շարունակում ենք զբաղվել այդ հարցերով», – հայտարարել է Մաուրերը։

«Մենք կապի մեջ ենք երկու կողմի հետ էլ։ Եվ հույս ունեմ, որ ապագայում կհաջողվի խնդրի լուծում գտնել պահվող բոլոր անձանց համար», – նշել է Մաուրերը։

Պատասխանելով հարցին, թե ինչ պայմաններում են պահվում ձերբակալված անձինք Ադրբեջանում` ԿԽՄԿ–ն հայտարարել է, որ իրենք դրան հանրային գնահատական չեն տալիս։

«Մենք այցելում ենք` գնահատելու համար մարդկանց պահման պայմանները, սակայն, ինչպես գիտեք, դա կոնֆիդենցիալ գործընթաց է ԿԽՄԿ–ի համար։ Մենք համագործակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների իշխանությունների հետ` մեր նկատողություններն անելու համար։ Դեռ ավելին ասել չեմ կարող», – նշել է նա։

 

Նույն շարքից