Հասարակություն Սպորտ 

Հայ հսկան ջախջախեց ադրբեջանցուն և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

analitik.am

Դորտմունդում ավարտված  ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնության վերջին գոտեմարտում հայ հսկա, 125 կգ քաշային Լյովա Գևորգյանը 11-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի Այդին Ախմադովին և հռչակվեց չեմպիոն:

Լյովան փայլուն հանդես եկավ այս մրցաշարում և տարավ չորս հաղթանակ:  Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում նա 10-2 հաշվով հաղթել էր  ռուսաստանցի Արսամագ Զասեևին:

Լյովան 5-րդ մեդալը նվաճեց մեր հավաքականի համար: Մինչ այդ մեր տղաները նվաճել էին երկուական արծաթե և բրոնզե մեդալներ:

 

Նույն շարքից