Միջազգային Քաղաքականություն 

Չինաստանի ժողովուրդը «ջարդելու է» յուրաքանչյուրի գլուխը, ով կփորձի ստրկացնել իրենց․ Սի Ծինփին

analitik.am

 

Չինաստանի ժողովուրդը «ջարդելու է» յուրաքանչյուրի գլուխը, ով կփորձի ստրկացնել իրենց: Այս մասին հայտարարել է Չինաստանի ղեկավար, Չինաստանի կոմունիստական ​​կուսակցության գլխավոր քարտուղար Սի Ծինփինը:

«Չինացի ժողովուրդը պահպանում է արդարությունը և չի վախենում բռնությունից և սպառնալիքներից: Չինաստանի ժողովուրդն ունի ազգային հպարտության և վստահության ուժեղ զգացում: Չինացի ժողովուրդը երբեք չի ճնշել կամ ստրկացրել այլ ժողովուրդների: Նման բան չի եղել անցյալում, չկա հիմա ու չի լինի երբեք»,-ասել է նա:

Սի Ծինփինը հավելել է, որ Չինաստանի ժողովուրդը չի ընդունում արտաքին ուժերի կողմից իրենց ստրկացնելու ու ճնշելու փորձերը: Եվ ով համարձակվի դա անել, բախվելու է «Չինաստանի 1,4 միլիարդ քաղաքացիների միս ու արյան երկաթե պատին և ջարդուփշուր անի իր գլուխը»:

 

Նույն շարքից